Սիրուշոյի նոր լուսանկարը՝ ամուսնու և որդիների հետ
Սիրուշոն այսօր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու և որդիների հետ, որից պարզ է դառնում, որ երգչուհին ընտանիքի հետ տոները պատրաստվում է անցկացնել երկրից դուրս: Թե որտեղ է մեկնում, Սիրուշոն չի բացահայտել, փոխարենը լուսանկարի ներքո արել է հետևյալ գրառումը.
«Որոշ ժամանակով հանգստի եմ մեկնում ընտանիքիս հետ: Խոստանում եմ՝ շուտ կվերադառնամ աշխատանքի: Ձեզ մաղթում եմ հրաշալի Նոր տարի, ուրախ տոնեք այն, ձեր առջև դրեք նոր նպատակներ և աշխատեք դրանք իրականացնելու ուղղությամբ: Կփորձեմ երկար ժամանակով հեռու չլինել ձեզանից…»: