Ամանորյա նվեր՝ նախագահից. Պուտինը 12-ամյա աշակերտուհուն շուն է նվիրել (տեսանյութ)
Ռուսաստանի Պրիմորսկ քաղաքի աշակերտուհին ամանորյա նվեր է ստացել երկրի նախագահից: 12-ամյա Լիզա Վորոբյովան Կավալերովո գյուղից Վլադիմիր Պուտինից շուն է ստացել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Սեպտեմբեր ամսին աղջիկն իր նամակն էր գրել պետության ղեկավարին, որում պատմել էր, որ արդեն երկու տարի է, ինչ երազում է շուն ունենալու մասին:
Ծնողների համար դժվար կլիներ շուն ձեռք բերելը, քանի որ այս ցեղատեսակը շատ թանկ է: Սակայն Լիզան շարունակում էր հույս ունենալ, որ մի օր փամփլիկ ընկեր կունենա: Շան անունը Սեմ են դրել:
Եվ ահա նրա երազանքն իրականացավ: