Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ երկվորյակները (լուսանկարներ)
7-ամյա Լիա Ռոուզը և Ավա Մարին Լոս Անջելեսից երկվորյակներ են, և նրանց համարում են իրենց տարիքում ամենագեղեցիկ մոդել-երկվորյակները: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Նրանց մայր Ջեկին որոշել է նրանց համար էջ բացել 2017 թվականի հուլիսին, և դրանից հետո մոդելային գործակալությունները հանգիստ չեն տալիս նրանց համագործակցության մասին առաջարկներով:
«Instagram»-ում ստեղծված էջն աղջիկների կյանքը լիովին փոխեց, այժմ նրանք ամեն օր նկարահանումների են: Ջեկին խոստովանում է, որ նոր կյանքն իր երկվորյակներին լիովին փոխել է:
«Այս տարի ամեն ինչ այլ էր: Աղջիկները կտրուկ փոխվեցին, երկուսն էլ ցույց տվեցին իրենց բնավորությունը: Նրանք այժմ անում են ամեն ինչ, որպեսզի ուշադրության կենտրոնում լինեն»,- ասել է երկվորյակների մայրը: