Մոդելը նմանակել է Սերենա Ուիլյամսին և զրկվել աշխատանքից (լուսանկարներ)
Ավստրալացի մոդել Սոֆի Էպպլգարտը մասնակցել է թեմատիկ երեկույթին, որը նվիրված է եղել սպորտային աստղերին, և իր համար ընտրել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի զգեստը, որով առաջացրել է հանրության դժգոհությունը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով ավստրալական «SBS» ալիքին:
Աղջիկը դիմահարդարվել է Սերենա Ուիլյամսի պես, իսկ նրա ընկերուհիները՝ Վինուս Ուիլյամսի և բասկետբոլիստ Կոբե Բրայանտի:
Ընկերուհիների լուսանկարները քննադատությունների մեծ ալիք են բարձրացրել սոցիալական կայքերի օգտատերերի շրջանում: Աղջիկներին մեղադրել են ռասիզմի մեջ, որից հետո լուսանկարները ջնջվել են, իսկ սոցկայքերի նրանց էջերը՝ փակվել: «Chic Management» գործակալությունը, որը ներկայացնում է Էպպլգարտը, կայքից ջնջել է մոդելի էջը: