Համաշխարհային քաղաքականության գլխավոր «հիմարը». Լավրովը հրաժարվել է պատասխանել Տիգրան Քեոսայանի հարցին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է տալ համաշխարհային քաղաքականության գլխավոր «հիմարի» անունը: Հարցը տվել է Տիգրան Քեոսայանը «Международная пилорама» հումորային հաղորդման ժամանակ «НТВ»-ի եթերում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Գիտեք, ես նույնիսկ չեմ ցանկանում անուններ տալ, որպեսզի ոչ մեկին չնեղացնեմ: Առանց ուշադրության կթողնեմ այս հարցը»,- կատակել է Սերգեյ Լավրովը:
Քեոսայանի հարցն առաջացել է այն իրավիճակից, որը տեղի ունեցավ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ: Շատերին թվաց, թե ԱԳՆ-ն արտաբերել է հազիվ լսելի «հիմարներ» բառը: Դրանից հետո շատերը սկսել էին գուշակել, թե ում էր ուղղված այսպիսի բնորոշումը: