Ուղևորներով ինքնաթիռը վերադարձել է Չելյաբինսկի օդանավակայան և հարկադիր վայրէջք կատարել
«Airbus A320» ինքնաթիռը, որը Սանկտ Պետերբուրգից Չելյաբինսկ էր ուղևորվում, օդանավակայան է վերադարձել սրահի ապահերմետիկացման պատճառով: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով արտակարգ ծառայությունների իր աղբյուրին:
«Շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, Սանկտ Պետերբուրգից թռիչքը սկսելուց հետո «Ռոսսիա» ավիաընկերության «А-320» ինքնաթիռի հրամանատարը դիսպետչերներին հաղորդել է սրահի ապահերմետիկացման մասին և հարկադիր վայրէջք կատարելու մասին խնդրել»,- նշել է աղբյուրը:
Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: