«Ճակատագրի հեգնանք». Կինը հյուրասենյակում՝ տոնածառի տակ հայտնաբերել է քնած անծանոթ տղամարդու (լուսանկար)
Լոգարանում ցնցուղ ստանալուց հետո, Ալբինան երբ վերադարձել է հյուրասենյակ, նկատել է, որ տոնածառի տակ անծանոթ երիտասարդ է քնած: Այս մասին գրում է Life.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Ուֆայում:
«Ես սարսափեցի, չէի կարողանում աչքերիս հավատալ, որ ինձ հետ, իմ տանը կարող է նման բան պատահել»,- պատմել է կինը:
Նա սկզբում մտածել է, որ ամուսինն է վերադարձել տուն և որոշել է այնտեղ քնել, սակայն երբ տեսել է դեմքը հասկացել է, որ ամուսինը չէ և սկսել է մտածել, որ նա ուղղակի հացագործ է, ով եկել է գողություն կատարելու, սակայն հանցանքի վայրում քնել է:
Տանը եղել է նաև կնոջ որդին: Տղամարդը ոչնչի ձեռք չի տվել այլ հանել է հագուստը, այն կոկիկ դասավորել մի անկյունում և քնել:
Անծանոթին տեսնելով Ալբինան և նրա որդին արագ գնացել են լոգասենյակ և զանգել ընտանիքի հորը: Ամուսնիը վերադառնալով արթնացրել է քնած «նվերին», ով, ինչպես պարզվել է, բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող է եղել:
Երիտասարդը այդպես էլ չի կարողացել ասել, թե ինչպես է հայտնվել այդ տանը և ինչպես է քնել տոնածառի տակ: Երիտասարդը միայն հարցրել է. «Կարող եք ասել, ի՞նչ կոշիկներ են եղել իմ հագին»: