Էրդողանն ու Հռոմի Պապը հեռախոսով քննարկել են Երուսաղեմի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Երոսաղեմի հարցը՝ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մորոշման կոնտեքստում: Այս մասին գրում է РИА Новости-ին:
Դեկտեմբերի սկզբին Թրամփը հայտարարեց, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք և ստորագրեց՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումը:
Թրամփի նման որոշումը դրական ընդունեցին Իսրայելում ի հակադրություն աշխարհի շատ պետությունների, որոնց արձագանքը եղավ բացասական և շատ կոշտ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի ընդունել է բանաձև, որով չեն ճանաչել ԱՄՆ-ի որոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ:
Զրուցակիցները նշել են Երուսաղեմի կարգավիճակի պահպանման համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը և պայմանավորվել մոտ ապագայում հանդիպման համար: