Կիևի օդանավակայանում թռիչքը հետաձգվել է կատուների պատճառով
Կիևի օդանավակայանում, դեպի Անկարա թռիչքը հետաձգվել է կատուների պատճառով, որոնք տեղափոխում էր ուղևորներից մեկը: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Նշվում է, որ ավիաընկերության կանոնների համաձայն, մեկ տոմսով թույլատրվում է 6 կենդանի տեղափոխել: Սակայն կենդանիներ տեղափոխողը տեղափոխել է 7 կատու:
Ուղևորը, ով արտասահմանի քաղաքացի է եղել, շուրջ 2 ժամ բանակցություններ է վարել ավիաընկերության ներկայացուցիչների և ոստիկանների հետ: Մնացած ուղևորներից որոշները աջակցել են նրան, մյուսները դժգոհել թռիչքի հետաձգվելու համար:
Արդյունքում ավիաընկերությունը համաձայնել է խախտել կանոնները և թույլատրել «լրացուցիչ» կատու տեղափոխել: