ԱՄՆ-ում հրուշակագործներին 135 հազար դոլար տուգանել են՝ լեսբիների պատվերն ընդունելուց հրաժարվելու համար
ԱՄՆ-ում հրուշակագործները հրաժարվել են տորթ պատրաստել լեսբիների համար և շատ թանկ են վճարել դրա համար: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մելիսան և Արոն Քլեյնը հրաժարվել են տորթ պատրաստել Ռեյչել Բոուման-Կյուրիի և նրա կնոջ՝ Լորելի համար: Դեպքը տեղի է ունեցել 2013թ-ի փոտրվարին:
Հրուշակեղենի արտադրամասը արդեն վճարել է գումարը, սակայն այն այս պահին սառեցված է մինչև բողոքարկման ժամկետի ավարտը:
Նրանք սակայն դեռ չեն որոշել, թե արդյոք բողոքարկելու են վճիռը թե ոչ: