Մահացել է Իսպանիայի բռնապետի միակ դուստրը
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իսպանիայի բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի դուստրը՝ Մարիա դել Կարմեն Ֆրանկո և Պոլոն: Այս մասին գրում է Life.ru-ն:
Կարմեն Ֆիանկոյի մահվան մասին իր Instagram-ի էջում գրել նրա թոռը՝ Լուիս Ալֆոնսո դե Բուրբոն:
«Նա չի գնացել և ընդմիշտ իմ սրտում կմնա»,- գրել է նա:
Հաղորդվում է, որ Մարիա դել Կարմեն Ֆրանկո և Պոլոն մահացել է Մադրիդի իր տանը՝ երկարատև հիվանդությունից հետո:
Հիշեցնենք, որ Ֆրանկոյի դուստրը ծնվել է 1926 թ-ին՝ Օվեդոյում: Բռնապետի մահից հետո՝ 1975թ-ին ստացել է դքսուհու կոչում: նա ունի 7 երեխա: