Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը դիմավորելու Ամանորը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարին դիմավորելու է տանը՝ ընտանիքի և ընկերների շրջապատում, այս մասին լրագրողներին ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Նա սովորաբար դիմավորում է տանը՝ մոտ ընկերների շրջապատում: Նրա համար դա ընտանեկան տոն է, բացառությամբ՝ երբ դա չի խանգարում աշխատանքին», - նշել է Կրեմլի մամուլի խոսնակը: