2017 թվականի հոլիվուդյան ամենաաղմկահարույց ամուսնալուծություններն ու բաժանումները (լուսանկարներ)
Ամուր միություններ Հոլիվուդում չնայած կան, սակայն դրանք ավելի շատ հազվադեպ հանդիպող երևույթներ են, օրենքների բացառություններ: «Hello» ամսագիրը որոշել է հիշել նրանց, ովքեր խզեցին իրենց միությունն ավարտին մոտեցող 2017 թվականի ընթացքում:
Ֆերջին և Դժոշ Դյուամբելը միասին էին տասը տարուց ավել, սակայն բաժանվեցին՝ հայտնելով «անընդունելի հանգամանքների մասին»: Նույնպիսի պաշտոնական բացատրությամբ հանդես եկան նաև Քրիս Փրաթը և Աննա Ֆերիսը, ովքեր ամուսնացել էին 8 տարի առաջ:
Այս տարի բաժանվեցին նաև Քայլի Ջենները և Թայգան, ովքեր միասին էին 2014 թվականից:
Մարտ ամսին դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը ապահարզանի դիմում ներկայացրեց և ամուսնալուծվեց Ռոմեն Դորիակից:
Սեպտեմբեր ամսին հայտնի դարձավ ևս մեկ զույգի բաժանվելու մասին՝ Հայդի Քլումի և Վիկտո Շնաբելի: