Ի՞նչ սերիալ դիտել արձակուրդներին. խորհուրդ է տալիս ԱՄՆ առաջին տիկինը (լուսանկարներ)
Ողջ տարին Մելանյա Թրամփը կատարել է առաջին տիկնոջ պարտականնությունները՝ զբաղվելով հասարակական աշխատանքով և բարեգործությամբ, ամուսնուն ուղեկցելով անթիվ ճամփորդություններում: Այս մասին գրում է «Hello Magazine»-ը:
«The New York Times»-ի թղթակցի հետ զրույցում նախագահի կինը խոստովանել է, որ սիրում է ժամանակ առ ժամանակ սերիալներ դիտել, և նշել է իր երկու սիրելի սերիալների անունները:
Նրա նշած սերիալներում չեն եղել տիպիկ կանացի սերիալները՝ «Սեքսը մեծ քաղաքում», «Բամբասկոտը» կամ «Հուսահատ տնային տնտեսուհիները»: Դրա փոխարեն Մելանյա Թրամփի սիրելիների թվում են «Կայսրությունը» և «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» սերիալը:
«Կայսրություն»- երաժշտական «Empire» բրենդի կողմից ստեղծված դրամատիկական պատմություն աֆրոամերիկյան Լիոն ընտանիքի մասին:
«Ինչպես խուսափել սպանության համար պատժից» - Սերիալ, որի կենտրոնում իրավաբան-ուսանողներ են: