Ինչո՞ւ է Մոսկվայում ավտոբուսը սլացել կանգառի ուղղությամբ. հայտնի է նախնական պատճառը
Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է կանգառ: Հաղորդվել էր երկու զոհի մասին, սակայն ՌԴ ԱԻՆ-ը այս պահի դրությամբ հերքել է այդ տեղեկությունը: Կա երեք տուժած:
Մոսկվայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի պատճառ կարող էր դառնալ այն, որ նրան բախվել է մի ավտոմեքենա, որից հետո ավտոբուսը սլացել է դեպի կանգառ: Ավտոբուսի վարորդն ասել է, որ «արգելակները փչացել են»: Այս մասին գրում է «Дождь» հեռուստաընկերությունը:
«Նախնական տեղեկություններով՝ ավտոմեքենան հարվածել է ավտոբուսին, որի պատճառով ավտոբուսը սլացել է կանգառի վրա»,- «РИА Новости» գործակալությանը հայտնել են տրանսպորտի դեպարտամենտից:
Մոսկվայի ոստիկանության ներկայացուցիչ Յուրի Տիտովը «Интерфакс» գործակալությանը հաղորդել է, որ ավտովթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել այն՝ փորձելով խույս տալ ավտոմեքենայի հետ բախումից: