ՌԴ ԱԻՆ-ը հերքել է Մոսկվայում ավտոբուսի՝ կանգառ մխրճվելու հետևանքով զոհերի մասին տեղեկությունը (լուսանկարներ)
Ուղևորատար ավտոբուսի՝ կանգառ մխրճվելու հետևանքով Մոսկվայում ոչ ոք չի մահացել: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ԱԻՆ-ին:
ԱԻՆ-ի Մոսկվայի բաժնում հայտնել են երեք տուժածի մասին: Գերատեսրությունում նշել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վայր են ժամանել իրավապահ համակարգի աշխատակիցներ:
Նախնական տվյալներով՝ ավտոմեքենան բախվել է ավտոբուսին, որից հետո այն հայտնվել է կանգառի մոտ և հարվածել մարդկանց:
Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի մասին: