Դեռահասները սլացող գնացքից թռել են գետը (տեսանյութ)
18-ամյա Ռիկի Բրյուերը Մեծ Բրիտանիայից և նրա 15-ամյա ընկերը «YouTube»-ում տեսանյութ են հրապարակել, որը գրավել է ոստիկանների ուշադրությունը: Դեռահասները Թեմզա գետն էին ընկնում ընթացող գնացքի միջից: Այս մասին գրում է «Mirror»-ը:
Տեսանյութի հրապարակումից որոշ ժամանակ անց պատանիներին անհանգստացրել են ոստիկանները: Ֆեյսբուքյան իր էջում տղաներից մեկը գրել է, որ ոստիկանները բռնագրավել են իր համակարգիչը և այլ էլեկտրոնային սարքավորումներ: Հետաքննության ընթացքում դեռահասի դեմ մեղադրանքներ են առաջադրվել կյանքի և առողջության համար սպառնալիքներ ստեղծելու համար:
«Չհոգալով սեփական անվտանգության համար՝ Բրյուերը թռել է գնացքից ջրի մեջ, և ընկնելը հեշտորեն կարող էր սպանել նրան կամ լուրջ վնասվածք հասցնել»,- նշվել է ոստիկանությունում: