Կինը ծննդաբերել է սննդի խանութում. ծնունդն ընունդել են խանութի տերը, խոհարարն ու մսավաճառը (տեսանյութ)
Կալիֆոռնիայի բնակչուհին երեխա է ունեցել հենց սննդի խանութում: Այս մասին պատմել է խանութի սեփականատերը ֆեյսբուքյան իր էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Խանութի սեփականատեր Իսսամար Սեպուլվեդան գրել է, որ երեխայի ծնունդը ստիպված են եղել ընդունել ինքը, խոհարարը և մսավաճառը: Նրանք տեղի ունեցող իրադարձությունը սուրբծննդյան հրաշք են անվանել:
«Մեր գանձապահը զանգում էր 911, մսավաճառը գրկել էր երեխային, խոհարարը մկրատ էր փնտրում, իսկ ես կտրում էի պորտալարը»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ խանութի աշխատակիցները շատ էին անհանգստացել, երբ տեսան, որ երեխան մանուշակագույն մաշկ ունի: Փրկարարական ծառայությունում հայտնել են, որ երեխան այդպիսին է, քանի որ ուժեղ մրսել է, և նրան անհապաղ տաքացնել է հարկավոր: Այդ ժամանակ նա գրասենյակից տաք վերմակ է վերել և ծածկել նորածնին: