Պուտինը քաղցկեղով հիվանդ տղային համակարգիչ է նվիրել (լուսանկար)
Քաղցկեղով հիվանդ տղան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից որպես նվեր համակարգիչ է ստացել: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Սերյոժա Տիմոֆեևը, ում դեկտեմբերի 28-ին հյուր է գնացել տարածաշրջանի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Մեժոնովը, ապրում է մայրիկի հետ Պրիլուկի գյուղում: Վերջերս տղան նշել է իր ծննդյան 13-րդ տարեդարձը, և նրա համար ցանկալի նվեր է եղել անձնական համակարգիչը: Ընտանիքն այն ձեռք բերել չի կարող: Սերյոժան լուրջ օնկոլոգիական հիվանդություն ունի՝ գլխուղեղի քաղցկեղ, և բոլոր միջոցները տրամադրվում են թանկարժեք դեղամիջոցներին: Դրա համար Սերգեյի մայրը որոշել է տղայի ցանկության մասին գրել Վլադիմիր Պուտինին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, տղայի հիվանդության մասին հայտնի է դարձել 2016 թվականին: Նա մի քանի վիրահատություն է տարել, այժմ վերականգնվում է: Նա չի կարող ոչ մեկին տեսնել անձամբ, և միակ հնարավորությունն ընկերների հետ համացանցով շփվելն է: Դրա համար երբ իմացել է նախագահից սպասվող նվերի մասին, երջանկությունից արտասվել է: