Արոնյանը արագ շախմատի աշխարհի առաջնությանը այս անգամ առաջատար տեղերում չէ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էրի Ռիյադում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Հդիկ գրոսմայստերը թայ-բրեյքում 2:0 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին: Նրանք կիսել էին առաջին տեղը՝ 15 հնարավորից վաստակելով 10.5-ական միավոր: Այդքան է վաստակել նաեւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, սակայն լրացուցիչ ցուցանիշով մնացել է երրորդ տեղում:
Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավել է Լեւոն Արոնյանը՝ 29-րդ: Նա վաստակել է 9 միավոր: Հրանտ Մելքումյանը 8.5 միավորով 42-րդն է, Գաբրիել Սարգսյանը 8 միավորով 51-րդն է, Սերգեյ Մովսեսյանը դարձյալ 8 միավորով զբաղեցրել է 56-րդ տեղը, Տիգրան Լ. Պետրոսյանը գրավել է 86-րդ տեղը՝ 7 միավոր: Զավեն Անդրիասյանը 7 միավորով 91-րդն է:
Կանանց առաջնությունում հաղթող է դարձել չինացի Յու Վենյուն՝ 11.5 միավոր:
Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 9.5 միավորով 9-րդն է, Լիլիթ Մկրտչյանը 7.5 միավորով 53-րդն է, Մարիա Գեւորգյանը 7 միավորով 66-րդն է, Լիլիթ Գալոյանը 5.5 միավորով 94-րդն է:
Դեկտեմբերի 29-ին կմեկնարկի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը: