Չորս տղամարդ 9-ամյա երեխային բռնաբարել են, երբ նրա մայրը եղել է թմրանյութի ազդեցության տակ (լուսանկարներ)
Այդ չորսն էլ գտնվում էին թմրամոլ մոր տանը: Նա եղել է թմրանյութի ազդեցության տակ իր սիրեկանի հետ, ում հետ ծանոթացել է բանտում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Այդ ժամանակ մյուս չորս տղամարդիկ բռնել են աղջկան և տարել ննջասենյակ, որտեղ հերթով բռնաբարել են երեխային: Այնուհետև նրանցից մեկը սպառնացել է սպանել երեխային, եթե համարձակվի մայրիկին պատմի դեպքի մասին:
Դուրս գալով թմրանյութի ազդեցությունից, մայրն աղջկան գտել է սթրեսային վիճակում և պատռված հագուստով: Իսկ անկողնու վրա արյան հետքեր:
Մոր վիճակը հաշվի առնելով, դատարանում նրան պաշտպանել է տատիկը:
«Ես ուզում եմ, որ այդ չորսն էլ հայտնվեն ճաղերի ետևում»: Չպետք է այս դեպքըկրկնվի ևս մեկ անգամ, մեկ այլ երեխայի հանդեպ: Իմ թոռնուհին ևս արժանի չէր սրան: Ինձ համար շատ զզվելի են այդ մարդիկ»:
Այժմ մասնագետներն աշխատում են երեխայի հետ: