Սանկտ Պետերբուրգի «Перекрёсток» սուպերմարկետում պայթյունի հետևանքով տուժածներից յուրաքանչյուրին վճարվում է 300 հազար ռուբլի
Սանկտ Պետերբուրգի «Перекрёсток» սուպերմարկետում պայթյունի հետևանքով տուժածներից յուրաքանչյուրին վճարվում է 300 հազար ռուբլի: Ինչպես պարզաբանեց մարզպետի մամուլի քարտուղար Անդրեյ Կիբիտովը, գումարը կուղղվի տարածաշրջանի ղեկավարի ֆոնդից: Այս մասին գրում է life.ru-ն:
- Յուրաքանչյուր տուժածին վճարվող գումարը կկազմի 300 հազար ռուբլի: Վճարումները կկատարվեն մարզպետի ֆոնդից,- գրում է Կիբիտովը թվիթերյան իր էջում :
Նշենք, որ գիշերը Կոնդրատյովսկու պողոտայի սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել: 13 մարդ վիրավորվել է: