ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբը նոր անդամներ ունի
Արևմտյան ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ վերջերս իր անձնակազմին է միացել Սերոբ Աբրահամյանն ու Տիգրան Խոտանյանը՝ որպես կառավարական հարցերի և հաղորդակցության համակարգողներ. տեղեկացնում է Asbarez-ը:
Սերոբ Աբրահամյանը Հայ Դատի կազմում կմշակի և կզարգացնի տեղական, նահանգային և դաշնակցային մակարդակի պետական պաշտոնյաների հետ հարաբերություններ, իսկ Խոտանյանը կստանձնի կազմակերպության հաղորդակցության և լրատվական սպասակման պատասխանատվությունը: