Մոսկվայում գտնվող «Меньшевик» գործարանում կրակ բացած նախկին տնօրենը ձերբակալվել է
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Меньшевик» գործարանում կրակ բացած Իլյա Ավերյանովը ձերբակալվել է: Այս մասին գրում է Life.ru-ն, հղում տալով Մոսկվայի լրատվական ծառայությունը:
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքերով, Իլյա Ավերյանովը ձերբակալվել է Պրավդա փողոցի տարածքում: Նրան տեղափոխել են ՌԴ իրավապահ մարմինները, իրականացվում են քննչական գործողություններ:
Հիշեցնենք,որ դեկտեմբերի 27-ին Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Меньшевик» գործարանում Իլյա Ավերյանովը կրակ է բացել և պատանդներ վերցրել: