Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել դպրոցականների ուղղությամբ
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել դպրոցներից մեկում: Արդյունքում տուժել է 6 մարդ, այդ թվում նաև 5 դպրոցական երեխա: Այս մասին գրում է Life.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ:
Քիչ հեռու գտնվող դպրոցի բակում մոտ 17տարեկան երեխաներ ֆուտբոլ են խաղացել, երբ եղել է դեպքը: Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Այս պահի դրությամբ հանցագործը գտնվում է հարսանիքի վայրում: