Բժիշկներին հաջողվել է փրկել մահացած մոր դեռ չծնված երեխային (լուսանկար)
Ամերիկայի Արիզոնա նահանգի բժիշկներին հաջողվել է փրկել 19-ամյա մահացած Ժասմին Վեգայի դեռ չծնված երեխային, ում վրա կրակել են քնած ժամանակ: Տեղի ոստիկանության հաղորդմամբ դեպքը տեղի է ուեցել առավոտյան 05:30 ընկած հատվածում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Աղջկա բղավոցներից արթնացել են հարևաններ, որից հետո նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Վեգան հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բայց բժիշկներին հաջողվել է փրկել նրա 6 ամսական երեխային:
Երեխան ուղարկվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Հայր Էնթոն Ռիվիերայի խոսքերով, երեխայի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:
Այս պահին հայտնի չէ, արդյոք հանցագործների թիրախոում հենց կինն է եղել, թե շենքը: Շենքում ուրիշ տուժածներ կեն գտնվել:
Այս պահի դրությամբ կասկածյալներ դեռ չկան: