Նախկին ամուսինը ծծմբական թթվով այրել է կնոջ դեմքը
Դնեպրում անհայտ անձը ծծմբական թթու է լցրել կնոջ դեմքին: Տեղեկացվում է, որ Լյուբով Մախարինեցը հեռախոսով զանգահարելիս է եղել սրճարանում: Անծանոթը նրան խնդրել է դուրս գալ, ասելով, որ նրան ուզում են ծաղիկներ նվիրել: Աղջիկը բացել է դուռն ու նրա դեմքին է լցվել ծծմբական թթուն: Այս մասին գրում է life.ru-ն:
Մախարինեցն այրվածքներով հոսպիտալացվել է: Հաղորդվում է, որ այրվածքն ազդել է աչքերի վրա: Այժմ նա գտնվում է Դնեպրի թիվ 2 քաղաքային հիվանդանոցի այրվածքային բաժանում: Նրա դեմքը փորձում են փրկել պլաստիկ վիրաբուժության միջոցով:
Մախարինեցը վստահ է, որ դա արել է իր նախկին ամուսինը, ումից նա բաժանվել է մոտ մեկ տարի առաջ: Աղջկա ընկերուհին` Ալեքսանդրա Կովալևան պարզաբանում է դեպքի պատճառը, ասելով, որ դա եղել է դավաճանութան պատճառով:
- Ամուսինը տարել է իրենց փոքրիկ որդուն, որին այժմ պահում են ամուսնու ծնողների մոտ: Ժամանակ առ ժամանակ Լյուբան տեսնում է իր որդուն: Երեխան կարող է անել այն, ինչ ուզում է, ֆիզիկական բռնություն չկա երեխայի հանդեպ»,- գրում է «Դիտորդ» հրատարակչության բլոգերը:
Ալեքսանդրայի խոսքերով Մախարինեցը մոտ կես տարի առաջ ծանոթացել է բելգիացի ռեժիսոր Օլիսա Բարկոյի հետ, իսկ մեկ շաբաթ առաջ նրանք նշանվեցին: Այս ընթացքում աղջիկն իր նախկին ամուսնուց փորձել է վերցնել երեխային:
Նշվում է, որ աղջկա վրա կատարած հարձակումը տեսանկարահանվել է: Կովալևայի խոսքերով տեսագրությունը գտնվում է իրավապահների մոտ և ուսումնասիրվում է: