Ավակովի 25-ամյա սկանդալային տեղակալին հեռացրել են Ուկրաինայի ՆԳՆ-ից (լուսանկարներ)
Ուկրաինայի ՆԳՆ-ից հեռացրել են Արսեն Ավակովի 25-ամյա աշխատող Անաստասիա Դեևային: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, եվրոպատական ինտեգրացիայի հարցերով տեղակալն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել իր ցանկությամբ:
Ավակովը մեկնաբանել է նրա հրաժարականը՝ հաղորդելով, որ աղջիկը «փայլուն կերպով իրագործում էր» բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված են եղել:
«Կյանքը բազմաթիվ մարտահրավերներ է նետում, ես ենթադրում եմ, որ նա դրանց հետ նույնքան լավ կվարվի, ինչպես ՆԳՆ-ում: Շնորհակալ եմ ծառայության համար»,- նշել է նա:
Աղջիկը սկանդալի մեջ էր հայտնվել սոցիալական ցանցի իր էջերում հայտնաբերված անկեղծ լուսանկարների պատճառով: Քաղաքացիները նշել էին, որ դա չի համապատասխանում լուրջ պաշտոնին: