Կիևում զղջում են Սաակաշվիլիին հրավիրելու համար
Ուկրաինայում խոստովանել են, որ Միխայիլ Սաակաշվիլիին երկիր հրավիրելը սխալ էր: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցերով փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեն «The Washington Post»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Կիևը սխալ է թույլ տվել՝ Սաակաշվիլիին առաջարկելով մտնել Ուկրաինայի իշխանության կազմ:
«Բարեփոխիչի փոխարեն մենք հեղափոխական ունեցանք: Հրաշագործի փոխարեն մենք ստացանք վիրուս, որը վարակեց ողջ ուկրաինական քաղաքական համակարգը»,- նշել է նա: