«Facebook»-ը բացատրել է՝ ինչու է արգելափակել Քադիրովի էջը
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի ֆեյսբուքյան էջն արգելափակվել է այն պատճառով, որ նրա անունն ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցային ցանկում: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ընկերության հայտարարությանը:
«Մենք հաստատում ենք, որ էջը պատկանում էր մի մարդու կամ վարվում էր մի մարդու կողմից, ով ԱՄՆ-ի արգելված անձանց և հատուկ կատեգորիայի քաղաքացիների ցանկում է, և ում վրա տարածվում են ԱՄՆ-ի առևտրատնտեսական պատժամիջոցներ: Սրա հետ կապված՝ «Facebook»-ն իրավաբանական պարտավորություն ունի ապաապտիվացնել այդ մարդկանց էջերը»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Քադիրովն այժմ «Telegram»-ից է օգտվում հեռադարձ կապի համար: