Ռուս ուսանողուհին ամբողջովին մերկացել է՝ ամանորյա եղևնիներին պաշտպանելու համար (լուսանկարներ 18+)
Լիանա Կլևցովան ուսանողուհի է՝ համատեղության կարգով մոդել, ով նախընտրում է մասնակցել նյու ոճի ֆոտոշարքերում: Տեսախցիկի առջև մերկանալով՝ նա իրեն վստահ է զգում, և իր մարմնով կարողանում է մարդկանց ուշադրությունը հրավիրել կարևոր հարցերի վրա: Այս մասին գրում է Fishki.net-ը:
Այս տարի իրկուտսկցի ուսանողուհին իր բողոքն է արտահայտել եղևնիներն անտառներից կտրելու հարցին: Նա զարդարել է եղևնիներից մեկը և դրա առջև լուսանկարվել ամբողջովին մերկ: «Ամանորյա տրամադրության համար պարտադիր չէ եղևնի հատել, կարող եք զարդարել կենդանի եղևնին»,- նշել է աղջիկը:
Ի դեպ, սա նրա առաջին մերկ ֆոտոշարքը չէ: Հոկտեմբերյան հեղափոխության 100-րդ տարեդարձին ընդառաջ նա ևս մեկ ֆոտոշարքի էր մասնակցել: