«Գեղեցիկ սկանդալ». հայուհի մոդելը զրկվել է վիցե-միսս «Diamond» տիտղոսից տեխնիկական սխալի պատճառով
«Miss Diamond of the World 2017» գեղեցկության ավանդական միջազգային մրցույթը սկանդալով է ավարտվել: Մասնակիցներից մեկի վաստակած միավորները ինչ-որ կերպ փոխանցվել են նրա մրցակցուհուն: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Մրցույթն անց է կացվել Վրաստանում: Մասնակցել են գեղեցկուհիներ՝ ողջ երկրից:
Մրցույթում առաջին վիցե-միսս «Diamond»տիտղոսին արժանացել էր հայ մասնակցուհի Արսինե Միսիրյանը, բայց ձայների կրկնակի հաշվարկումից հետո նրան զրկել են տիտղոսից:
«Մրցույթի եզրափակչի ավարտից հետո ծրագրի կողմից ձայների հաշվարկի ընթացքում տեխնիկական սխալ է եղել, պարզվել է, որ այն միավորները, որոնք տրվել էին Ռոստովի ներկայացուցչին, սխալմամբ հաշվել են հայուհու օգտին: Սխալը ժամանակին ուղղել են. Իլոնա Պոնկրատովան ստացել է իր տիտղոսը», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է մոդելի ներկայացուցիչ Ելենա Ստեպուրան:
Ձայների վերահաշվարկն արվել է արարողությունից հետո: