Թրամփի աղջիկներին քննադատել են լողազգեստով տեսանյութի համար
Թիֆֆանի Թրամփը չէր էլ կարող ենթադրել, որ այն տեսանյութը, որ նա հրապարակել է իր Instagram-ում, կհանգեցնի քննադատության ալիքի, հայտնում է Spletnik.ru-ն:
Տեսանյութում 24-ամյա աղջիկը իր 36-ամյա քույր Իվանկայի հետ հատուկ ֆիլտրերի օգնությամբ՝ հրեշտակի կերպարով, լողազգեստներով նկարահանվում են և ուղարկում օդային համբույրներ: Նրանք այսպես շնորհավորում էին բոլորին Սուրբ Ծննդյան առիթով և մնաղթում ամենայն բարիք:
ԱՄՆ նախագահի աղջկա հետևորդները բացասական արձագանք են ունեցել, քանի որ նրանք կարծում են, թե երկրի առաջին դեմքի աղջիկները պիտի ամենաքիչը տոներին այցելեին բարեգործական միջոցառումների, և ոչ թե հանգստանալու: Առավել ևս՝ անընդունելի է Իվանկայի համար, ով նախագահի օգնականն է: