«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործով ձերբակալել են «Ռոսնեֆտ»-ի իրավաբանական բաժնի տնօրենին
Մոսկովյան Բասմանի թաղամասային դատարանը Քննչական կոմիտեյի միջնորդմամբ կլուծի «Ռոսնեֆտ»-ի իրավաբանական բաժնի ղեկավար Ալեքսեյ Կրամարենկոյի ձերբակալման հարցը, հայտնում է Life.ru-ն:
Նրան պատասխանատվության կենթարկեն քննիչ-գեներալ Դենիս Նիկանդրովի գործով կոռուպցիայի մեղադրանքով՝ երեքշաբթի առավոտյան:
Կարամենկոն մեկ ու կես տարի վկա է եղել այս գործով, վերջապես հետախույզները հավաքեցին բավարար ապացույցներ, որ նա նաև, հնարավոր է, օգնել է Նիկանդրովին՝ կաշառքի միջոցով քրեական գործերը լուծելու համար՝ այդ թվում քրեական հեղինակություն Շարկո Մոլոդոյի (Զախարիա Կալաշով) խնդրանքները:
Նրան երեքշաբթի օրը բերել են Մոսկվայի Գլխավոր հետաքննչական բաժանմունք, որտեղ էլ գտնվում էին Ալեքսանդր Լամոնովը, նաև Շակրո Մոլոդոյը: