Ամերիկացի հղի կանայք «նստել» են մարիխուանայի վրա
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում համարյա 2 անգամ ավելացել է մինչև 24 տարեկան մարիխուանա ծխող կանանց քանակը, հայտնում է The Independent-ը:
Ավելի վաղ կանեփ օգտագործում էին ապագա մայրերի 12.5 տոկոսը, սակայն հիմա նրանք հասել են 22-ի: Նման արդյունքների հանգեցրել է այս տիպի թմրամիջոցի օրինականացումը նահանգում, հայտնում են լրագրողները: Բժիշկները չեն շտապում նման եզրակացություն կատարել:
Վերջերս գիտնականներին հայտնի է դարձել նաև, որ մարիխուանայի օգտագործումը հղիների համար ավելի քիչ վնասակար է, քան ծխախոտը: Ծխախոտ ծխողներից շատերը մարիխուանա օգտագործելով նույնիսկ փորձում են ձերբազատվել այդ վնասակար սովորությունից: