Սպանվել է Ռիհանայի 21-ամյա եղբայրը (լուսանկար)
Բարբադոսում զոհվել է երգչուհի Ռիհանայի զարմիկ Թեյվոն Քեյսին Ալլեյնը, հայտնում է Nation News-ը:
Հայտնի երգչուհու եղբայրը սպանվել է Սենտ Մայքլ շրջանում՝ երեքշաբթի օրը, ամսի 26-ին, մոտավորապես երեկոյան 7-ին: Ալլեյնը իր տան դիմացի փողոցով էր գնում, երբ նրան մոտեցավ անհայտ տղամարդը և մի քանի անգամ կրակեց նրա վրա, և թաքնվեց:
Վերջինը մահացել է ստացված վիրավորումներից: Նա 21 տարեկան էր: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Ռիհաննար իր Ինստագրամի էջում անդրադարձել է այս դեպքին՝ ասելով, որ նրանք դեռ նախորդ օրը միասին Սուրբ Ծնունդն էին դիմավորել:
«Հանգչիր խաղաղությամբ, զարմիկ...Չեմ կարողանում հավատալ, որ դեռ երեկ քեզ գրկել եմ իմ ձեռքերում: Չէի մտածի, որ դա վերջին անգամը կլինի, որ կզգամ քո մարմնի ջերմությունը»: