Հայուհին դատի է տվել Apple-ին և պահանջել է վճարել մոտ մեկ տրիլիոն դոլար
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ապրող հայուհի Վիոլետա Մայիլյանը հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ, պահանջելով ընկերությանը վճարել 999 999 999 000 դոլար` iPhone-ի հին մոդելներն ավելի դանդաղ են աշխատելու համար: Այս մասին գրում է iz.ru-ն:
Աղբյուրի տեղեկություններով`հայուհին դատական հայցը ներկայացրել է 2017 թվականի դեկտեմբերի 23-ին:
Մեկ այլ դատական հայց է ներկայացրել նույն ընկերության դեմ Նյու-Յորքի բնակչուհի Ռաիսա Դրենտիվին: Կինը պահաբջել է 100 մլն. դելար:
Երկու դեպքերում էլ հայցը ներկայացվել են խարդախության համար:
Նշենք նաև, որ առաջին անգամ Apple ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի բնակիչ Ստեփան Բողդանովիչը:
Ավելի վաղ Apple ընկերությունն ընդունել էր, որ դիտավորյալ դանդաղեցնում է iPhone-ի հին մոդելների աշխատանքի արագությունը։