Սերժ Սարգսյանը ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին հաջորդ տարվա նախագահական ընտրություններում հաջողություն է մաղթել
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինին հաջորդ տարվա նախագահական ընտրություններում հաջողություն է մաղթել, հայտնում է РИА Новости-ն:
Նախագահը նշել է, որ այդուհանդերձ ՌԴ ներկայիս ղեկավարի հաջողության մեջ կասկած չկա:
Սա շատ լավ առիթ է նշելու՝ Ռուսաստանի իրական ստաբիլացնող, միավորող դերի մասին: Այս տարի Ռուսաստանում դրական տնտեսական միտումները շատ դրականորեն են ազդել մեր երկրում իրավիճակի վրա: Մենք բոլորս փոխկապված ենք - ասել է Սարգսյանը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ
Մաղթում ենք Ձեզ (Վ. Պուտինին) հաջողություն՝ մյուս տարում: Ոչ ոք կասկած չունի հաջողության մեջ: Ցանկանում եմ, որ ամեն բան բարեհաջող լլինի՝ ռուսական ժողովրդի և մեր ընկերության համար - հավելել է նա: