Մոսկվայի «Меньшевик» գործարանում տեղի ունեցած հրաձգության փաստով քրեական գործ է հարուցվել (ուղիղ միացում)
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Меньшевик» գործարանում տեղի ունեցած հրաձգության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Ըստ զեկույցի, դեկտեմբերի 27-ի առավոտյան գործարանի նախկին և ներկայիս սեփականատերերի միջև վիճաբանություն է ծագել: Այնուհետև նախկին սեպականատերը կրակ է բացել, որի հետևանքով մահացել է պահակն ու վիրավորվել 3 մարդ»,- ասվում է զեկույցում: