Մոսկվայի հարավ-արևելքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կա 1 զոհ և 3 վիրավոր
Իրավապահների տեղեկություններով, ոստիկանությունը փորձում է կապ հաստատել այն մարդու հետ, ով կրակ է բացել և պատանդներ վերցնել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող գործարանում: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Աղբյուրը տեղեկացվում է, որ անհայտ անձի հետ կապ է փորձում հաստատվել բանակցություններ վարելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք,որ անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Меньшевик» գործարանում և պատանդ վերցրել մարդկանց: հայտնի է դարձել, որ սպանվել է գործարանի թիկնապահը և վիրավորվել 3 մարդ: Իրավապահների հաղորդմամբ անհայտ անձը պատանդ է վերցրել մի քանի հոգու: