Մելանյա Թրամփը կարգադրել է կտրել Սպիտակ տան ամենահին ու պատմական ծառը (լուսանկարներ)
Տեղական լրատվամիջոցների հավաստմամբ ԱՄՆ նախագահի կինը` Մելանյա Թրամփը հրամայել է կտրել Սպիտակ տան ամենահին ծառերից մեկը: Նշվում է, որ 1828 թվականին ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի ժամանակ Սպիտակ տան մարգագետնում է տնկվել երկու հարյուրամյա մագնոլիան: Այս մասին գրում է ren.tv.novosti -ն հղում տալով` CNN- ին:
Ըստ տեղեկությունների` առաջին տիկինը մտահոգություն է հայտնել քաղաքացիների անվտանգության համար, ասելով, որ ծառը խիստ վնասված է ու չի տապալվում միայն ներքևում տեղադրված հատուկ ամրակների շնորհիվ:
Լրագրողները և Սպիտակ տան այցելուները սիրում էին հանգստանալ 200-ամյա ծառի ստվերում:
Նշենք, որ մագնոլիայն տնկվել էր նախագահ Ինդոնեզի Ջեքսոնի կնոջ մահվան առիթով `ի հիշատակ երդմնակալության: 1928-1998թթ. ծառը պատկերված է եղել 20 դոլարանոց թղթադրամիների վրա: