Կինն ու որդին սպանել են հորը և նրա դին բետոնով ծածկել հորում
Ուկրաինայի Զակարպատսկի շրջանի գյուղերից մեկում անչափահաս որդին մոր հետ սպանել է 41-ամյա հորը և նրա մարմինը բետոնով պատել հորի մեջ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով տարածքի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է, մահացածն անհետ կորել էր մեկուկես ամիս առաջ: Առաջինն անհանգստություն էր ցույց տվել նրա հայրը՝ դիմելով ոստիկանություն: Իրավապահ համակարգի աշխատակիցներին անհանգստացրել էր, որ շուտով կորել էին նրա կինը, ումից ամուսնալուծվել էր, և 17-ամյա որդին:
Բացի այդ, հին հորը բետոնով պատված էր և փակված: Երբ ոստիկանները փորել են այն, 4 մետրի խորությունում հայտնաբերել են որոնվող տղամարդու դին: