Ջիգարխանյանն առանց տան թողեց Վիտալինային
Ստեփան Ջիգարխանյանը պատմել է, որ իր խորթ հայրը որոշել է հրաժարվել իր գումարների համար պայքարելուց: Նա փաստաթուղթ է ստորագրել, որը թույլ կտա կնոջն իրեն վերցնել բոլոր միջոցները նրանց տան վաճառքից հետո: Ստեփան Ջիգարխանյանի խոսքով՝ Արմեն Ջիգարխանյանը հենց սկզբից ցանկանում էր այդպես վարվել, սակայն Վիտալինան խափանել էր նրա պլանները: Այս մասին գրում է Dni.ru-ն:
«Ամեն ինչ ավարտվեց նրանով, ինչով որ սկսվեց: Որովհետև երբ այս հարցը բարձրացավ, դա երկու-երեք տարի առաջ էր, նրան հարցրին. «Իսկ այն տո՞ւնը, որն ունեք»: Նա ասաց. «Թող նա ինչ ցանկանում է, այն էլ անի դրա հետ: Ապրում է, վաճառում, գնում այլ բնակարան, ապրում այդ գումարներով: Ես թողնում եմ»: Հետագայում Վիտալինան խառնվեց և ասաց, որ պետք չէ հրաժարվել ունեցվածքից, պետք է վերցնել առավելագույնը: Վիտալինայի չքվելուց հետո նրա կյանքից ամեն ինչ վերադարձավ իր տեղը»,- նշել է Ստեփան Ջիգարխանյանը:
Նրա բառերն ուրախությամբ են ընդունվել: Ստուդիայի բոլոր հյուրերը կարծում էին, որ Ջիգարխանյանը ճիշտ է վարվել: