Ինչ դիտել ամանորին. Ֆիլմեր, որոնք Ամանորյա հանգիստն ավելի հաճելի կդարձնեն (տեսանյութեր)
Ամանորյա հանգիստն անցկացնելու հետաքրքիր և լավ տարբերակներից է նաև ընկերների հետ միասին որակյալ ֆիլմերի դիտումը։
Operativ.am-ն իր ընթերցողին է ներկայացնում ամանորյա լավագույն ֆիլմերի և մուլտֆիլմերի ցանկ, որոնք թույլ չեն տա ձեզ ձանձրանալ։
«Ամանորյա կորպորատիվ» (Новогодний корпоратив (2016))
Գլխավոր հերոսի քույն ամեն ինչ անում է, որ փակի եղբոր ընկերություն: Սակայն տղամարդը հանձնվողներից չէ: Նա ամանորյա կորպորատիվ է կազմակերպում և հրավիրում է կարևոր հաճախորդի: Հերոսը ամեն կերպ փորձում է փրկել իր կազմակերպությունը, սակայն անկանխատեսելի իրադարձություններ են տեղի ունենում:
Ֆիլմը կարող եք դրտել այստեղ.
«Սիրե՛ք Քուփերներին» (Love the Coopers)
Չորս սերունդների ներկայացուցիչները հավաքվում են միասին դիմավորելու Սուրբ Ծնունդը. մայրիկ, հայրիկ, պապիկ, տատիկ, քույրեր ու եղբայրներ և սա դեռ ամենը չէ: ԿԿարողանա՞ն ընտանիքի անդամները միմյանց հետ լեզու գտնել և վայելել տոները:
Ֆիլմը կարող եք դրտել այստեղ.
«Իրական սեր» (Love Actually)
Այս ֆիլմը կազմված է մի քանի գեղեցիկ պատմությունններից, որոնք տեղի են ունենում ձմռան ամիսներին: Ֆիլմի հերոսները սեր են փնտրում, սիրուց փախչում, հիասթափություն ապրում, բայց հավատարիմ մնում իրենց արժեքներին:
Միայն սերն է նրանց առաջ տանում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
«Ուրախ Սուրբ Ծնունդ»
1915թ Նոր Տարի: Շոտլանդացի եկեղեցականը, ֆրանսիացի հրամանատարը, գերմանացի զինվորականը և նրա սիրելին միյասին դիմավորում են Նոր տարին: Հերոսները հայտնվել են իրադարձությունների կենտրոնում. պատերազմը ստիպում է մարդկանց անխնա սպանել միմյանց, ամեն գնով հասնել իրենց առջև դրված նպատակին, սակայն Նոր տարին միավորում է բոլորին և մի պահ նրանք մոռանում են իրենց թշնամանքի մասին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
«Տանը մենակ» (Один дома)
Ֆիլմը 4 տարբեր մասերից է բաղկացած, որոնցում երեխան ինչ-ինչ պատճառներով տանը մենակ է մնում և հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, սակայն կարողանում է հմտորեն դուրս գալ այդ իրավիճակներից՝ պատժելով հանցագործներին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
«Ինչպես Գրինչը առևանգեց Սուրբ Ծնունդը» (гринч похититель рождества)
Կտոգրադ քաղաքում ապրում է Գրինչ անունով մի տղամարդ: Նրան ոչ ոք չի սիրում, քանի որ նա շատ տգեղ է՝ կանաչ ու մազոտ: Գրինչն ատում է Սուրբ Ծնունդը, քանի որ մարդիկ ուրախանում են, իսկ ինքը միայնակ է ու տխուր: Նա որոշում է վրեժ լուծել մարդկանցից՝ գողանալով Սուրբ Ծնունդը:
Ֆիլմը ամբողջությամբ՝ այստեղ.