Ադրբեջանցիներին «հայկական» սառնարաններ են վաճառել
Բաքվի «Baku Electronics» էլեկտրոնային ապրանքների մասնագիտացված խանութում հայտնաբերվել է հայերեն գրությամբ պիտակով սառնարան: Սա մեծ աղմուկ է առաջացրել ադրբեջանական լրատվական դաշտում: Այս մասին հայտնում է Ru.sputnik.az-ը:
Իրարանցում առաջացրած սառնարանը եղել է միակը խանութում վաճառվող տվյալ մոդելի սառնարանների մեջ, մյուսների պիտակները եղել են այլ լեզուներով:
«Մեր խանութում վաճառվում են «LG» սառնարանների մի շարք տեսակներ, հայերեն գրություն եղել է միայն այդ սառնարանի վրա, և այս սխալը տեղի է ունեցել Հնդկաստանում»,- ասել է է խանութի աշխատակիցը: