Խայտառակություն է, որ երկրի վարչապետի մերձավորն արևմուտքում ունի կրմինալի համբավ ու հայտնվում է սև ցուցակում
Հայաստանի «ամենալավ», «ամենասիրելի» վարչապետ, բարեփոխիչ ու փրկիչ, մի խոսքով տեսքով բարի, իմիջային Կարեն Կարապետյանի մտերիմը, ով նաև նրա հույս ու ապավեններից մեկն է Հայաստանը Սինգապուր դարձնելու հարցում, հայտնվել է ԱՄՆ-ի սև ցուցակում և համարվում է որպես հանցագործ աշխարհի ներկայացուցիչ:
Խոսքը Ռուբեն Թաթուլյանի, կամ ինչպես նրան անվանում են նեղ շրջանում՝ «Ռոբսոնի» մասին է:
Խայտառակություն է, որ երկրի վարչապետի մերձավորը արևմուտքում ունի կրմինալի համբավ ու հայտնվում է այդ երկրի սև ցուցակում:
Հարց եմ տալիս ու խնդրում եմ վարչապետը պատասխանի.
-Պարոն Վարչապետ, Դուք ինչ կարծիքի եք Ռուբեն Թաթուլյանի մասին, և ինչպես կմեկնաբանեք փաստը, որ ձեր մտերիմը առաջադեմ արևմուտքում համարվում է կրիմինալ անձ:
Շնորհակալություն:
Հարություն Մկրտչյան. Ֆեյսբուք