«Մենք քիչ ենք, բայց մենք մեր ներդրումն ենք կատարում պատմությանը մեջ» Սինգապուրի հայ համայնքը դրսևորել է իրեն՝ լավագույն ձևով
Սինգապուրի News Asia գործակալությունը հրապարակել է երկրի հայ համայնքի ոչ նյութական ժառանգությանը:
Դրանց մեջ է մշակույթի ու սովորույթների պահպանմանը նվիրված լայնածավալ հոդված:
Հոդվածում նշվում է, որ այս պահին համայնքը բաղկացած է ընդամենը 60 մարդուց, որոնք տոներին հավաքվում են տեղի հայկական եկեղեցում:
Հայ համայնքը Սինգապուրի ոչ նյութական մշակութային ժառանգության օրինակներից մեկն է:
Գևորգ Սարգսյանի և նրա կնոջ գլխավորած հայկական համույթը տարվա ընթացքում մի քանի համերգներով է հանդես եկել: Սարգսյանը հույս ունի, որ հայկական թանգարան և պատկերասրահ կբացվի այստեղ:
«Մենք քիչ ենք, բայց մենք մեր ներդրումն ենք կատարում պատմությանը մեջ: Այն տեսանելի կամ ճանաչված չէ, բայց կա»,-ասել է Սարգսյանը:
Հաջորդ տարվա ապրիլին երկիրը նախատեսում է սկսել երկրի մշակութային, այդ թվում՝ ոչ նյութական ժառանգության պահպանման ծրագիր:
Ծրագիրը ներառում է համապատասխան ցուցակի կազմում, և այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի դատին հանձնելը։