Համեղ և գրավիչ. ինչպես զարդարել ամանորյա ուտեստները (լուսանկարներ)
Ամանորյա տոներին բոլորը մտածում են ոչ միայն տան գեղեցիկ զարդարանքի, յուրօրինակ սննդատեսակի մասին: Ամանորյա գնումներից հետո տնային տնտեսուհիների թիվ մեկ մտահոգությունը մնում է այդ սննդամթերքները համեղ, գեղեցիկ և յուրօրինակ մատուցելը հյուրերին:
Շատերը կարծում են, որ մատուցվող ուտեստներն ավելորդ ձևավորման կարիք չունեն, քանի որ ամենակարևորը դրանց համն է։ Սակայն հարկ է նշել, որ գեղեցիկ և ճիշտ ձևավորված ուտեստը ոչ միայն հաճելի է աչքի համար, այլև գրգռում է հյուրերի ախորժակը։
Ձեզ ենք ներկայացնում օրիգինալ մտահղացումներ, որոնք կօգնեն Ձեր տոնական սեղանը յուրօրինակ դարձնել:
Տոնածառի տեսքով
Ամանորյա կեքսերը ևս կարելի է յուրօրինակ և ախորժելի դարձնել
Միօրինակ շամպայնի և գինու շշերն արդեն անցյալում են: Ահա մի քանի տարբերակ թե ինչպես կարելի է զարդարել շամպայնի ու գինու շշերը
Սուրբծննդյան պսակի տեսքով՝ բրոկոլի, լոլիկ, անգամ աղցաններ
«Տոնածառ»` աղանդերի համար
Ամանորյա տորթեր
Չիզքեյքներն ամանորի սեղանին երբեք այսքան գեղեցիկ չեն եղել
Ելակն ու բանանը կարելի է մատուցել այսպես
Պանրի տեսականին, ավոկադոն և խաղողն ու անանասը ևս կարող են տոնածառ դառնալ
Դե իսկ ձնեմարդերը ավելի ամբողջական կդարձնեն տոնական սեղանը
Երշիկների տեսականին ևս կարելի է գեղեցիկ մատուցել