Տարվա ամենաաշխատասեր Մամլո խոսնակները
Տարվա ամենաաշխատասեր Մամլո խոսնակները
Թող ինձ ներեն բոլոր գերատեսչությունների խոսնակները, բայց այս ողջ տարի երկու մամլո խոսնակ են, որ ամենաաշխատասերն են։
Աշոտ Ահարոնյանը ողջ տարի անդադար եղել է բոլոր ուշադրության կենտրոնում, ամբողջ տարի պատասխանել է բոլորի հարցերին, ամբողջ տարի արագ արձագանքել է յուրաքանչյուր խնդրի ու յուրաքանչյուր բողոքի, միշտ կապի մեջ է եղել ու շատ հստակ արել է իր կարևոր գործառույթներից մեկը՝ պահել է հասարակություն-ոստիկանական համակարգ կապը ու շատ լավ։
Միգուցե շատերդ չհամաձայնվեք, բայց դա իրականություն է ու միգուցե դուք չեք նկատել։
Սոցապ նախարարի մամլո խոսնակը նույնպես անընդհատ եղել է ակտիվ ու միշտ արձագանքել է։ Տարվա ընթացքում իրենց գերատեսչության մասին յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր բողոք ու յուրաքանչյուր ստատուս արագ մեկնաբանվել է ու արագ պատասխանվել է բոլոր հարցերին։
Ինձ թվում է մեր երկրում սոցապ նախարարության խոսնակ լինելը դա մի մեծ տանջանքա, ու էտ մարդը կարացել է նենց անի, որ սոցիալական խնդիրները չդառնան դարդ բնակչության համար։
Եվ իհարկե, վերջում չեմ կարող չնշել Anna Ohanyan-ին ով ամեն ինչ անումա, որ սաղին ապացուցի, որ տարիքը կապ չունի, կարևորը մարդու աշխատասիրություննա ու հաստատ կարա յուրաքանչյուր խնդրի տակից դուս գա։ Նա հաստատ մեծ ապագա ունի։
Ապրեք դուք։
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք