Վեց միլիոնից ավել դիտում․Eminem-ը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)
Մի քանի օր առաջ Eminem-ը թողարկել էր իր նոր Revival ալբոմը, որն ընդգրկում է 19 թրեք, այդ թվում Untouchable և Walk on Water երգերը, որոնք Բեյոնսեի հետ են ձայնագրված։ Բեյոնսեից բացի ալբոմում կան զուգերգեր նաև Էդ Շիրանի, Ալիշա Քիսի, Փինքի ու այլ երաժիշտների հետ։
Իր EminemVEVO ալիքով 45-ամյա երաժիշտը հրապարակել է Walk on Water երգի տեսահոլովակը։ Բեյոնսեն այդ տեսահոլովակում չի երևում։ Տեսահոլովակը ավելի քան վեց միլիոն դիտում է ունեցել։